• Կոսմետոլոգիական կոմբայն 7-ը 1-ում Hydrafacial H2-O2
  • Կոսմետոլոգիական կոմբայն 7-ը 1-ում Hydrafacial H2-O2

    220.000 դրամ
    Առկա է
    Արտադրող` Korean Beauty

    Նոր սերնդի գերհզոր Hydrafacial H2-O2 կոմբայնը հնարավորություն է տալիս կատարել հետևյալ կոսմետոլոգիական պրոցեդուրաները ՝

    1. Հիդրոպիլինգ/հիդրոբրազիա-հանդիսանում է փափուկ պիլինգի տեսակ, հայտնի է նաև որպես ակվապիլինգ։ Ջրային վակուումի ,իջոցով մաքրում է մաշկի վերին եղջերացած շերտը, սև կետիկները, պոստակնե հետքերը, դրա հետ մեկտեղ խոնավեցնում է մաշկը։
    2. Ուլտրաձայնային քերիչ-նախատեսված է ծակոտիների մաքրման համար։ Ուլտրաձայնային մաքրումը դեմքի մաքրման տեսակ է, որի ժամանակ հատուկ ուլտրաձայնային քերիչի միջոցով հեռացվում է մաշկի եղջերացած վերնաշերտը։ Ուլտրաձայնային ալիքների շնորհիվ մաշկը դառնում է ավելի հարթ, ստանում է թարմ և խնամված տեսք։ Ուլտրաձայնային մաքրման շնորհիվ կարող ենք նեղացնել լայնացած ծակոտիները և ազատվել սև կետիկներից։
    3. Ուլտրաֆոնոֆորեզ-2-3ՄՀց հաճախականությամբ ուլտրաձայնային ալիքների շնորհիվ թույլ է տալիս շիճուկները ներմուծել մաշկի խորը շերտեր։ Գլխիկի մաշկի հետ շփման ժամանակ առաջացնում է մաշկի տատանումներ, մեխանիկական էներգիան վերածվում է ջերմայինի, որը նպաստում է մաշկի արագ վերականգնմանը։ Արդյունքում խթանում ենք մաշկի բնական վերականգնողական ֆունկցիաները, ինչպես նաև հարստացնում ենք մաշկը հատուկ ընտրված պրեպարատներով։ Պրեպարատները մասնագետը ընտրում է ըստ մաշկի տեսակի, ցուցումների և հակացուցումների։
    4. ՌՖ լիֆտինգ-պրոցեդուրան նախատեսված է մաշկը ձգելու, երիտասարդեցնելու համար։ Ռադիոճառագայթների ազդեցության շնորհիվ տեղի է ունենում կոլագենային խրձերի տաքացում և կրճատում։ Ռադիոճառագայթները առաջացնում են նոր թերմոկոագուլյացիայի շրջաններ, որտեղ սինթեզվում են կոլագենի նոր մոլեկուլներ, ինչի շնորհիվ մաշկը երիտասարդանում է։
    5. Գազահեղուկային սփրեյ-այս պրոցեդուրայի իմաստը կայանում է նրանում, որ հատուկ սփրեյի միջոցով թթվածին և հատուկ վիտամիններ ենք ներմուծում մաշկի խորը շերտեր։ Մաշկի արդեն մշակված հատվածում սփրեյը հնարավորություն է տալիս ավելի խորը խոնավեցնել մաշկը, հարստացնում է այն թթվածնով և հատուկ վիտամինային կոկտեյլներով։
    6. Սառը մուրճիկ-նեղացնում է լայնացած ծակոտիները, կարգավորում է արյան շրջանառությունը, նվազեցնում է այտուցը։
    7. Led դիմակ։

    Ապարատն իր մեջ ներառում է․

    • հիդրոբրազիա
    • ուլտրաձայնային քերիչ
    • ուլտրաֆոնոֆորեզի 2գլխիկներ՝ մեծ և փոքր
    • ռադիոհաճախականությամբ գլխիկ(ՌՖ)
    • գազահեղուկային սփրեյ
    • սառը մուրճիկ
    • հիդրոբրազիայի համար նախատեսված կոկտեյլներ՝ A, B, C

    Խորացված ուսուցում և եռամսյա երաշխիքիային սպասարկում
    Հարցերի, մանրամասների համար՝ այցելեք մեզ, կամ զանգահարեք․
    Հասցեն Բաղրամյան 31ա հեռ․ +374 77 61-61-77