• 2-ը 1-ում կոմբայն ֆոնոֆորեզ+կոագուլյատոր

    35.000 դրամ
    Առկա է
    Արտադրող` Korean Beauty

    Կոմբայն 2-ը 1-ում՝ ֆոնոֆորեզ և էլէկտրոկոագուլյատոր։

    Էլեկտրոկոագուլյացիան բարձր հաճախականությամբ, ցածր լարվածությամբ և բարձր ուժով հոսանքի ազդեցությունն է։ Հնարավորություն է տալիս հեռացնել պապիլոմաներ, աթերոմաներ, կոշտուկներ, գորտնուկներ և այլն։

    Ուլտրաֆոնոֆորեզ-1-3ՄՀց հաճախականությամբ ուլտրաձայնային ալիքների շնորհիվ թույլ է տալիս շիճուկները ներմուծել մաշկի խորը շերտեր։ Գլխիկի մաշկի հետ շփման ժամանակ առաջացնում է մաշկի տատանումներ, մեխանիկական էներգիան վերածվում է ջերմայինի, որը նպաստում է մաշկի արագ վերականգնմանը։ Արդյունքում խթանում ենք մաշկի բնական վերականգնողական ֆունկցիաները, ինչպես նաև հարստացնում ենք մաշկը հատուկ ընտրված պրեպարատներով։ Պրեպարատները մասնագետը ընտրում է ըստ մաշկի տեսակի, ցուցումների և հակացուցումների։

    Ապրատն իր մեջ ներառում է․

    • հաստ ասեղ 1հատ
    • բարակ ասեղ 5հատ
    • հարմարանք բարակ ասեղների համար 1հատ
    • ուլտրաֆոնոֆորեզի մեծ և փոքր գլխիկներ
    • էլեկտրոկոագուլյատոր

    Խորացված ուսուցում։ Հարցերի, մանրամասների համար՝ այցելեք մեզ, կամ զանգահարեք․
    Հասցեն Բաղրամյան 31ա հեռ․ +374 77 61-61-77