• Beauty Style Դեզինկրուստանտ լոսյոն՝ խորը մաքրման համար 300մլ

    Արտ.` 4501420AR
    7.000 դրամ
    Առկա է
    Արտադրող` Beauty Style

    Խառը և յուղոտ մաշկի համար հատուկ նախատեսված Ultraclean Control պրոֆեսիոնալ դեմքը մաքրող գելը նրբորեն և արդյունավետորեն մաքրում է ծակոտիները կեղտից և հեռացնում մաշկի մեռած բջիջները։

    * Գելի AHA համալիրը (խնձոր, գրեյպֆրուտ և դեղձ) նպաստում է մաշկի վերականգնմանը և կատարյալ տոնուսավորում է այն:

    * Համամելիսի և երիցուկի քաղվածքները հանգստացնող և մեղմացնող ազդեցություն ունեն՝ նվազեցնելով կարմրությունն ու գրգռվածությունը:

    * Կալենդուլայի քաղվածքը ուժեղացնում է մաշկի պաշտպանիչ գործառույթները և կանխում է ակնեի առաջացումը։

    Գելն օգտագործվում է ինչպես ինքնուրույն մաքրող միջոց, այնպես էլ ապարատային կոսմետոլոգիայում (ուլտրաձայնային պիլինգ):

    Ակտիվ բաղադրիչներ՝ սոդայի կարբոնատ, AHA համալիր (խնձոր, գրեյպֆրուտ, դեղձ), համամելիսի քաղվածք, կաթնաթթու, երիցուկի քաղվածք, կալենդուլայի քաղվածք, սիլիցիումաթթու, ալոե վերա։

    Օգտագործման եղանակ՝ քսել գելի բարակ շերտ վրձնով

    ՄԻԱՅՆ ՇԱՏ ՀԱՍՏ, ԾԱԿՈՏԿԵՆ, ԿԵՂՏՈՏ ՄԱՇԿԻ ԴԵՊՔՈՒՄ՝ գելի բարակ շերտը քսել դեմքին՝ թաղանթի տակ 3-5 րոպե (ոչ ավելի):

    Գելը դեմքի որոշակի հատվածին քսելուց անմիջապես հետո կատարել ուլտրաձայնային պիլինգ, ապա գելը քսել մեկ այլ հատվածի։ Պրոցեդուրայից հետո մնացած գելը լվացեք ջրով։

    300մլ՝ 7000դր

    700մլ՝ 9800դր